Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» մեծ դժվարությամբ է դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Մրցաշարի գործող չեմպիոնը 1/16 եզրափակիչում 5 սեթում 7-5, 6-7, 2-6, 6-3, 6-0 հաշվով հաղթել է իտալացի Լորենցո Մուզետիին (30-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 4 ժամ 29 րոպե:
Սերբ թենիսիստը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրաափակիչի ուղեգիրը կվիճարկի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ (27-րդ ռակետ):