Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ:
«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի կանանց մենախաղի առաջին կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհին հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ Իգա Շվյոնտեկին` 7-6, 4-6, 6-0: Սաբալենկան լեհ թենիսիստուհուն հաղթեց 2 ժամ 19 րոպեում:
Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի ֆրանսուհի Լոիս Բոյսոնի և ամերիկուհի Քորի Գաուֆի մրցախաղի հաղթողը: