Արինա Սաբալենկան (Բելառուս, երկրորդ ռակետ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան, չորրորդ ռակետ) դուրս են եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ փուլ։
«Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանում Սաբալենկան 6-2, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոյուկա Ուչիջիմայի (Ճապոնիա, 83-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 4 րոպե։ 26-ամյա թենիսիստուհու հաջորդ մրցակիցը Պաուլա Բադոսան է (Իսպանիա, 139-րդ ռակետ)։
Ռիբակինան էլ 1 ժամ 8 րոպեում 6-3, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 50-րդ ռակետ Արանչա Ռուսին (Նիդերլանդներ)։ Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհին հաջորդ փուլում մրցելու է Էլիզա Մերտենս (Բելգիա, 27-րդ ռակետ) - Պետրա Մարտիչ (Խորվաթիա, 81-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երրորդ փուլ էին դուրս եկել նաև աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկն (Լեհաստան) ու երրորդ ռակետ Կոկո Գաուֆը (ԱՄՆ)։