Փարիզում «Ռոլան Գարոսի» մրցաշարում հաղթանակով են մեկնարկել աշխարհի լավագույն երկու թենիսիստները:
Առաջին ռակետ Յանիկ Սիները 6:4, 6:3, 7:5 հաշվով հաղթել է ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխին: Իտալացու հաջորդ մրցակիցը հանրահայտ ֆրանսիացի Ռիշար Գասկեն է, որին Սիները հաղթել է «Ռոլան Գարոսի» նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև 2023 թվականին Հալեում ու Ինդիան Ուելսում:
Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը 6:3, 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել Ջուլիու Ցեպերիի դեմ մրցախաղում:
Երկրորդ շրջանում իսպանացին կմրցի հունգարացի Ֆաբիան Մարոժանի հետ, որին 2023-ին պարտվել է Հռոմի «Մասթերսում», իսկ 2024-ին՝ հաղթել Ինդիան Ուելսում:
Պայքարը շարունակում են նաև Ստեֆանոս Ցիցիպասը, Հոլգեր Ռունեն, Կասպեր Ռուդը, Արթյուր Ֆիսը և Կարեն Խաչանովը:
Առաջին շրջանից հետո անվանի թենիսիստներից պայքարը չեն շարունակի Թեյլոր Ֆրիցը, Սթեն Վավրինկան, Ֆրանսիսկո Սերունդոլոն և Ռոբերտո Բաուտիստա Ագուտը: