Logo

«Ռոլան Գարոս». Վիճակահանության արդյունքները

17:59 / 23.05.2024Թենիս
null

Կայացել է Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան գարոսի» վիճակահանությունը։

ATP դասակարգման աղյուսակի առաջատար, մրցաշարի գործող հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) առաջին փուլում մրցելու է ֆրանսիացի Պիեռ-Յուգ Էրբերի (143-րդ ռակետ) դեմ։

Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների առաջին մրցակիցը լինելու է Քրիստոֆեր Յուբենկսը (ԱՄՆ, 43-րդ ռակետ)։

Իսպանացի Կառլոս Ալկարասի (երրորդ ռակետ) մրցակիցը դեռ հայտնի չէ. նա մրցելու է որակավորման փուլը հաղթահարած թենիսիստներից մեկի դեմ։

Առաջին փուլի ամենահետաքրքիր դիմակայությունը կայանալու է «Ռոլան Գարոսի» 14-ակի հաղթող Ռաֆայել Նադալի (Իսպանիա, 276-րդ ռակետ) և աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևի միջև։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիտ Կարեն Խաչանովի (18-րդ ռակետ) առաջին մրցակիցը Սումիթ Նագալն (Հնդկաստան, 94-րդ ռակետ) է։

Կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետ, «Ռոլան Գարոսի» եռակի հաղթող Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) առաջին փուլում մրցելու է որակավորման փուլը հաղթահարած թենիսիտուհու դեմ։ Մրցաշարի երկրորդ փուլում Շվյոնտեկը կարող է հանդիպել Մեծ սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող Նաոմի Օսակային (Ճապոնիա, 134-րդ ռակետ)։ Օսակայի առաջին մրցակիցը իտալացի Լյուչիա Բրոնցետին (48-րդ ռակետ) է։

Արինա Սաբալենկան (Բելառուս, երկրորդ ռակետ) առաջին փուլում կփորձի հաղթահարել Էրիկա Անդրևայի (Ռուսաստան, 101-րդ ռակետ) արգելքը։ Էլինա Ավանեսյանն (Ռուսաստան, 69-րդ ռակետ) էլ կմրցի չինացի Չժու Լինի (58-րդ ռակետ) դեմ։

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսը» կայանալու է մայիսի 26-ից հունիսի 9-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա