«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը նշանակվել է Անգլիայի երրորդ լիգան ներկայացնող «Լութոն Թաունի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
33-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Արսենալի» Մ18 թիմը, իսկ «Նորվիչում» եղել է Յոհանես Թորուփի օգնականը։
Ուիլշերն «Արսենալում» հանդես է եկել 2001-18թթ., 197 խաղում խփել է 14 գոլ, կատարել 28 ասիստ։


