Logo

«Ռոման» Ձանիոլոյին կհեռացնի գլխավոր թիմից

13:55 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

Իտալական «Ռոման» մտադիր է կարգապահական պատժամիջոցներ կիրառել հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի նկատմամբ: 

Il Tempo-ի տեղեկություններով՝ հռոմեական ակումբը պատրաստվում է իտալացի ֆուտբոլիստին հեռացնել գլխավոր թիմից: Նա ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից, սակայն մերժել է անգլիական «Բորնմութի» առաջարկն ու այդ քայլով զայրացրել է «Ռոմայի» ղեկավարությանը: 

23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայի չեմպիոն «Միլանում»:

Ընթացիկ մրցաշրջանում Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում խփել 2 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ