Logo

«Ռոման» երկարաձգել է Դիեգո Լյորենտեի վարձակալական պայմանագիրը

20:06 / 08.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Լիդսի» իսպանացի պաշտպան Դիեգո Լյորենտեն ևս մեկ մրցաշրջան վարձավճարով կանցկացնի «Ռոմայում»:

«Ես հպարտանում եմ, որ շարունակելու եմ լինել այսպիսի մեծագույն ակումբի մի մասը: Երբ հունվարին Հռոմ տեղափոխվելու հնարավորություն ստացա՝ ոչ մի վայրկյան չտատանվեցի:

Վստահ եմ, որ միասին մենք կարող ենք ֆաստատիկ հաջողությունների հասնել»,- Լյորենտեի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լյորենտեն 2023 թվականի հունվարի 31-ին էր վարձավճարով տեղափոխվել «Ռոմա» և անցկացրած 12 խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

«Լիդսի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ