Իտալական «Ռոման» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Անդրեա Բելոտիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա իտալացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Բելոտին հռոմեական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի օգոստոսից ու 46 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը զբաղեցրել էր 6-րդ տեղը:


