Logo

«Ռոման» և «Չելսին» համաձայնության եկան ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.08.2021ՍՊՈՐՏ
2094a926 4d8f 4367 b4b4 4c49b7d9b30b - «Ռոման» և «Չելսին» համաձայնության եկան ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն:

Հռոմեական ակումբը 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց մաս-մաս կվճարի 40 մլն եվրո՝ չհաշված հավելավճարները: Այդ մասին հաղորդում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Չելսին» կունենա Աբրահամի իրավունքները 80 մլն եվրոյով հետ գնելու իրավունք՝ սկսած 2023 թվականի հունիսից:

Սպասվում է, որ հարձակվողն այսօր կժամանի Հռոմ ու «գայլերի» հետ մինչև 2026 թվականը գործող պայմանագիր կստորագրի՝ տարեկան 4-5 մլն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ «Ինտերի» հետ 2 տարվա համաձայնագիր էր կնքել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն:

Հայտնի է «Ռոմայի» մրցակիցը Կոնֆերենցիաների գավաթի փլեյ-օֆֆում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ