Logo

«Ռոման» հաղթեց Դիբալայի գոլի շնորհիվ` միավորներով հավասարվելով առաջատարին

20:16 / 26.10.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։

«Ջալոռոսիին» հաղթանակ պարգևեց 16-րդ րոպեին Պաուլո Դիբալայի գոլը։

Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 18 միավորով բարձրացավ երկրորդ տեղ` հավասարվելով առաջատար, գործող չեմպիոն «Նապոլիին»։ «Աձուրին» լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է հռոմեական ակումբին։ «Սասուոլոն» 10 միավորով 12-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 8-րդ տուր

«Սասուոլո» - «Ռոմա»` 0-1

Պաուլո Դիբալա, 16

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ