Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» ընդունեց «Կոմոյին» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 60-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Ուեսլին:
«Ռոման» 30 միավորով 4-րդն է, 1 միավորով զիջում է գործող չեմպիոն «Նապոլիին», 2 միավորով` «Միլանին», 3 միավորով` առաջատար «Ինտերին»: «Կոմոն» 24 միավորով 7-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 15-րդ տուր
«Ռոմա» - «Կոմո»` 1-0
Ուեսլի, 60
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


