Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» տանը 1-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
«Ջալոռոսիի» գոլն առաջին խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին խփեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։
Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմն Ա Սերիայում անցկացրեց 19-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 63 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ «Ֆիորենտինան» 59 միավորով 8-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր
«Ռոմա» - «Ֆիորենտինա»` 1-0
Արտյոմ Դովբիկ, 45+5
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


