Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
«Ջալոռոսիից» մեկական գոլ խփեցին Լորենցո Պելեգրինին ու Զեկի Չելիկը։
Հռոմեական ակումբն օգտվեց գործող չեմպիոն «Նապոլիի»` «Բոլոնիայից» կրած պարտությունից և 24 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Աձուրին» 22 միավորով նահանջեց երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Միլանը»։
«Ուդինեզեն» 15 միավորով 10-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 11-րդ տուր
«Ռոմա» - «Ուդինեզե»` 2-0
Լորենցո Պելեգրինի, 42 (11մ), Զեկի Չելիկ, 61
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


