«Ռոման» Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում ընդունեց «Լացիոյին» և հաղթեց նվազագույն հաշվով՝ 1-0:
Հռոմեական դերբիում միակ գոլը խփեց «Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին՝ մրցակցի դարպասը գրավելով 42-րդ րոպեին:
«Ռոման» 55 միավորով մնաց 5-րդ տեղում, երկու միավոր է զիջում չորրորդ տեղում գտնվող «Բոլոնիային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լացիոն» 46 միավորով 7-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 31-րդ տուր
«Ռոմա» - «Լացիո»՝ 1-0
Ջանլուկա Մանչինի, 42


