Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ինտերին»։
«Ջալոռոսիից» 22-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Մաթիաս Սուլեն։
«Ներաձուրիից» հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։
Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրեց 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, մնաց 71 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով նահանջեց երկրորդ տեղ։
Առաջատար «Նապոլին» նույնպես 71 միավոր ունի և այս տուրում ապրիլի 27-ին կմրցի «Տորինոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 22:45-ին։
Իտալիայի Ա Սերիա, 34-րդ տուր
«Ինտեր» - «Ռոմա»` 0-1 (տեսանյութ)
Մաթիաս Սուլե, 22
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


