«Ռոման» շատ մոտ է «Չելսիի» հարձակվող Տեմի Աբրահամին ձեռք բերելուն: Gianlucadimarzio.com-ը տեղեկացնում է, որ իտալական ու անգլիական ակումբները համաձայնեցրել են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքը համաձայնեցված է 40-45 մլն եվրոյի դիմաց, որից «գայլերն» անմիջապես կվճարեն 5 մլն, իսկ մնացած գումարը՝ հետագա մի քանի տարիների ընթացքում:
Տրանսֆերը գրանցելու համար «հռոմեացիներին» մնում է համաձայնության հասնել Աբրահամի հետ: Անգլիացին առաջարկներ ունի նաև այլ ակումբներից, այդ թվում «Արսենալից», որի տարբերակը նրան ավելի գրավիչ է թվում: Այդուհենադերձ, «Չելսին» դեմ է այդ գործարքին, քանի որ չի ցանկանում ուժեղացնել իր անմիջական մրցակցին:
Ավելի վաղ Աբրահամին ձեռք բերելուն հավակնում էր նաև «Ատալանտան», սակայն բանակցությունները փակուղի են մտել:
«Ռոմայի» պատմության ամենաթանկարժեք նորեկը Պատրիկ Շիկն է, որի տրանսֆերի համար 2018 թվականին վճարվել է 42 մլն եվրո:

