«Ռոման» շարունակում է աշխատել «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլզին թիմ հրավիրելու ուղղությամբ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «զինագործները» 500 հազար կստանան վարձակալության դիմաց, իսկ ևս 500 հազար նախատեսված է որպես բոնուս։
«Ռոման» ամբողջովին իր վրա կվերցնի կիսապաշտպանի աշխատավարձը վճարելու պարտականությունը։ Սպասվում է, որ փաստաթղթերն այսօր կստորագրվեն, իսկ առաջիկա ժամանակներս նա կմիանա հռոմեական ակումբին։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ի 8 խաղի է մասնակցել։