Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվեց «Կալյարիին»։
«Ջալոռոսին» 52-րդ րոպեից` Զեկի Չելիկի կարմիր քարտից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Հռոմեական ակումբին չօգնեց նաև դարպասապահ Միլե Սվիլարի կատարած 8 սեյվը։
«Ռոման» 27 միավորով չորրորդն է, «Կալյարին»` 14 միավորով 14-րդը։
Իտալիայի Ա Սերիա, 14-րդ տուր
«Կալյարի» - «Ռոմա»` 1-0
Ջանլուկա Գայտանո, 82
Հեռացում` Զեկի Չելիկ, 52 («Ռոմա»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


