Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» տանը 3-4 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»:
Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց ֆրանսիացի կիսապաշտպան Արման Լորյանտեն, մեկական գոլով աչքի ընկան իտալացի հարձակվողներ Դոմենիկո Բերարդին և Անդրեա Պինամոնտին: Հռոմեական ակումբի գոլերը խփեցին լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ու նիդերլանդցի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը:
Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց տանտերերի ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան:
26 խաղից հետո «Ռոման» 47 միավորով հինգերորդն է, «Սասուոլոն» 33 միավորով 13-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Ռոմա» - «Սասուոլո»՝ 3-4
Նիկոլա Զալևսկի, 26, Պաուլո Դիբալա, 50, Ջորջինյո Վեյնալդում, 90+4 - Արման Լորյանտե, 13, 18, Դոմենիկո Բերարդի, 45+4 (11մ), Անդրեա Պինամոնտի, 75
Հեռացում՝ Մարաշ Կումբուլա, 45+3 («Ռոմա»)


