Logo

«Ռոման» Ռանիերիի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ

01:38 / 08.12.2024Ֆուտբոլ
null

«Ռոման» Իտալիայի Ա սերիայում չորս անընդմեջ պարտությունից հետո հաղթանակ տարավ:

Հռոմեական թիմը 15-րդ տուրում տնային խաղում 4-1 հաշվով հաղթեց «Լեչեին»: Գոլի հեղինակ դարձան իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին, կիսապաշտպաններ, բելգիացի Ալեքսիս Սալեմաքերսը, իտալացի Նիկոլո Պիսիլին և ֆրանսիացի Մանու Կոնեն:

Սա «Ռոմայի» առաջին հաղթանակն է 73-ամյա իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ: Հռոմեացիները 16 միավորով 10-րդն են, «Լեչեն» 13 միավորով 16-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 15-րդ տուր

«Ռոմա» - «Լեչե»` 4-1 

Ալեքսիս Սալեմաքերս, 13, Ջանլուկա Մանչինի, 59, Նիկոլո Պիսիլի, 66, Մանու Կոնե, 86 - Նիկոլա Կրստովիչ, 40 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ