Logo

«Ռոման» տնային հաղթանակ տարավ

01:39 / 18.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում «Ռոման» տանը 3-1 հաշվով հաղթեց «Ջենոային»:

Տանտերերից գոլ խփեցին ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը և իտալացի վինգեր Ստեֆան Էլ-Շարավին: Հյուրերն էլ մեկ անգամ մրցակցի դարպասը գրավեցին, մեկ անգամ էլ` սեփական:

Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմը 27 միավորով 9-րդն է, «Ջենոան»` 23 միավորով 11-րդը:

Իտալիայի Ա Սերիա, 21-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»` 3-1 (տեսանյութ)

Արտյոմ Դովբիկ, 25, Ստեֆան Էլ-Շարավի, 60, Նիկոլա Լելի, 73 (ինքնագոլ) - Պատրիզիո Մասինի, 33

Խաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ