«Ռոման» ու թիմի հարձակվող Պաուլո Դիբալան ավտոմատ երկարաձգել են կողմերի պայմանագրի ժամկետը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոր համաձայնագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ։ 2025թ. հուլիսի 1-31-ը եվրոպական ակումբների համար արգենտինացի ֆուտբոլիստի հրաժարագինը կլինի 12 միլիոն եվրո։
31-ամյա Դիբալան հռոմեական ակումբ է տեղափոխվել 2022թ. հուլիսին: Նա 102 խաղում խփել է 39 գոլ, կատարել է 21 արդյունավետ փոխանցում։


