«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին կտեղափոխվի «Ինտեր», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ներաձուրին» մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի շվեյցարացի ֆուտբոլիստին` մանկունիական գրանդին վճարելով 2 միլիոն եվրո։
Վարձակալության ավարտին միլանյան գրանդը կարող է 15 միլիոն եվրոյով ձեռք բերել 30-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը։ Այդ կետը կդառնա պարտադիր, եթե «Ինտերը» նվաճի Իտալիայի Ա Սերիայի տիտղոսը, իսկ Ականջին մասնակցի հանդիպումների 50 տոկոսից ավելիին։
Ականջիի տրանսֆերի հաստատումից հետո, ամենայն հավանականությամբ, «Ինտերից» կհեռանա Բենժամեն Պավարը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցում է «Մարսելը»։


