Logo

Ռոմանո. «Ալ Հիլալն» Ինձագիի հարցում լավատեսորեն է տրամադրված

23:55 / 02.06.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Հիլալը» Սիմոնե Ինձագիին գլխավոր մարզչի պաշտոնին նշանակելու հարցում լավատեսորեն է տրամադրված, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացի մասնագետը հունիսի 3-ին կհանդիպի «Ինտերի» տնօրենների խորհրդի հետ և կքննարկի իր մարզական ապագան: Ինձագին 2021 թվականի հուլիսից է գլխավորում «Ինտերը»:

«Ալ Հիլալը» տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում 49-ամյա մասնագետին:

«Ալ Հիլալը» նաև ծրագրում է պայմանագիր կնքել առնվազն երեք հայտնի ֆուտբոլիստների, այդ թվում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշի հետ, որպեսզի ամրապնդի իր կազմը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության համար։

Հիշեցնենք, որ «Ինտերը» մայիսի 31-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին, որն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ