Logo

Ռոմանո. Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

13:39 / 05.05.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական ակումբն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում մերսիսայդյան գրանդից հեռանալուց հետո «Ռեալի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

«Ռեալը» 26-ամյա պաշտպանի տեղափոխության վերաբերյալ բանակցում էր 2024թ. մարտից։

Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից»։ Նա ակումբի համակարգում էր 2004 թվականից և 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 արդյունավետ փոխանցում, նվաճել 9 տիտղոս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ