Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին բանավոր համաձայնության է հասել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իտալացի մասնագետը Բրազիլիայի ազգային հավաքականում աշխատանքը կսկսի հունիսից, այլ ոչ թե Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը ցանկանում է Անչելոտիին հրաժեշտ տալ լիակատար հարգանքով:
Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։
«Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար հարգանքով և աշխատանքի գնահատմամբ։


