«Բորնմութի» վինգեր Անտուան Սեմենյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել անգլիական գրանդ ակումբ, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գանացի եզրայինի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։
«Տոտենհեմը» նույնպես փորձել է ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին, բայց չի կարողացել համաձայնության հասնել «Բորնմութի» հետ։
Սեմենյոյի տրանսֆերային արժեքը մինչև հունվարի 10-ը կլինի 65 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ։
Անտուան Սեմենյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում 8 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


