Logo

Ռոմանո. Անգլիական գրանդ ակումբները չեն բանակցում Դոնարումայի հետ

23:24 / 30.07.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» չեն բանակցում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները ոչ մի հստակ քայլ չեն ձեռնարկել` իտալացի դարպասապահին ձեռք բերելու համար։ Դոնարումայի ապագան, սակայն, փարիզյան գրանդում անորոշ է։

26-ամյա ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենում» հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 161 խաղից 56-ում դարպասն անառիկ է պահել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ