«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կվերսկսի մարզումները, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը դեկտեմբերի 29-ին կմիանա ակումբի մարզումային հիմնական խմբին` փորձելով որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ։
26-ամյա պաշտպանը հոգեբանական խնդիրների պատճառով Իսրայելում բուժման հատուկ կուրս էր անցնում։
Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 15 խաղում խփել է 2 գոլ։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


