Մադրիդի «Աթլետիկոյի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը կգլխավորի Դոնեցկի «Շախտյորը», հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը համաձայնության են հասել: Թուրք մասնագետի հետ կստորագրվի երկու տարվա պայմանագիր:
«Շախտյորում» Թուրանը կփոխարինի Մարինո Պուշիչին։ Նրա գլխավորությամբ Դոնեցկի թիմը 2024/25 մրցաշրջանում նվաճել է Ուկրաինայի գավաթը և երրորդ տեղը զբաղեցրել Պրեմիեր լիգայում։
🚨🇺🇦 Arda Turan will sign in as new Shakhtar Donetsk manager in the next days, agreement done and here we go!
— Fabrizio Romano (@FabrizioRomano) May 25, 2025
Former Barça and Atlético midfielder will start new chapter at Shakhtar replacing coach Marino Pusic.
Understand the contract will be valid until June 2027. 🇹🇷 pic.twitter.com/M0CAizuKNs