Իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան Լոնդոնի «Չելսիից» կտեղափոխվի Անգլիայի մայրաքաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Արսենալ», հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Արսենալը» կակտիվացնի Արիսաբալագայի պայմանագրում նշված 5 միլիոն եվրո հրաժարագնի կետը և կիրականացնի գործարքը: 30-ամյա դարպասապահը կլինի «Արսենալի» առաջին համարը` փոխարինելով Դավիդ Ռայային:
30-ամյա Կեպան 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Բորնմութում»: