«Ինտերի» հարձակվող Մարկո Առնաուտովիչը կհեռանա ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ես ակումբից հեռանում եմ ազատ գործակալի կարգավիճակում և այլևս չեմ լինի ակումբի մասը»,- ասել է ավստրիացի ֆուտբոլիստը։
36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կլրանա հուլիսի 1-ին։ Նա «Ինտեր» էր տեղափոխվել 2023թ. օգոստոսին։ Ավստրիացին միլանյան գրանդում հանդես է եկել նաև 2009/10 մրցաշրջանում։