«Արսենալի» նախկին պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն կտեղափոխվի «Այաքս», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կկնքեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
27-ամյա ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից ազատ գործակալ է։ Ճապոնացին լոնդոնյան գրանդում հանդես է եկել 2021-2025 թվականներին, 84 խաղում գրանցել է 2 գոլ ու 6 ասիստ։


