«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Զինագործները» բասկ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության են հասել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Լոնդոնյան գրանդը կվճարի Սուբիմենդիի՝ պայմանագրով սահմանված 60 միլիոն եվրո հրաժարագինը։
Տրանսֆերն ավարտին հասցնելու համար այժմ կողմերը պատրաստում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ «Արսենալում» վստահ են, որ շուտով կգրանցեն 26-ամյա ֆուտբոլիստին։
Սուբիմենդին 2011 թվականից հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադի» համակարգում։ Նա բասկյան թիմում 232 խաղում 10 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։