Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Արսենալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբներն անցնող ժամերին բանակցել են. լոնդոնյան գրանդը մոտ է շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելուն։
27-ամյա հարձակվողը չի վերադառնա «Սպորտինգի» մարզումներին և կենտրոնացած է միայն իր տեղափոխության վրա։
«Արսենալը» վստահ է, որ առաջիկայում գործարքի վերաբերյալ ամբողջական համաձայնության կհասնի պորտուգալական ակումբի հետ։
Դյոկերեշը «Սպորտինգ» է տեղափոխվել 2023թ. ամռանը, 102 խաղում խփել է 97 գոլ, կատարել 28 ասիստ։