Logo

Ռոմանո. Ասենսիոն տեղափոխվում է Թուրքիայի Սուպերլիգա

14:20 / 11.07.2025Ֆուտբոլ
null

«Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում», տեղեկացնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», արդեն իսկ դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը:

Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեն» 6 ամսով վարձակալել էր «Ալ Նասրի» հարձակվող Ջոն Դուրանին:

29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել էր «Ասթոն Վիլայում», որի կազմում 21 խաղում խփեց 8 գոլ, կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ