Logo

Ռոմանո. «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Անգլիայում

19:52 / 29.06.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ռեյնիլդու Մանդավան կարիերան կշարունակի «Սանդեռլենդում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկը մինչև 2027թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր կստորագրի մոզամբիկցի ֆուտբոլիստի հետ։ Մանդավան մադրիդյան գրանդից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

31-ամյա պաշտպանը «Ռոխիբլանկոսի» կազմը համալրել է 2022թ. հունվարին, 103 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ