«Բարսելոնան» ու ակումբի պաշտպան Էրիկ Գարսիան նոր պայմանագիր կստորագրեն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. ֆուտբոլիստի համաձայնագիրը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Պայմանագրի կնքման միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ։
24-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայում» հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 135 խաղում խփել է 7 գոլ, կատարել 6 ասիստ։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


