«Բարսելոնայի» պաշտպան Էմերսոն Ռոյալը մարզական կարիերան կշարունակի «Տոտենհեմում»՝ հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ հեղինակավոր լրագրողի՝ գործարքն արդեն կայացած է, պաշտոնական հաղորդագրություն կլինի բուժզննումից հետո: Տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը կվճարի 30 մլն եվրո:
Անգլիական ակումբը ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: «Բետիսը» գործարքից կստանա 5 մլն եվրո:
Էմերսոն Ռոյալը «Բարսելոնայի» կազմն առաջին անգամ համալրել է 2019 թվականին: Տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն եվրո: Նույն թվականին բրազիլացին տեղափոխվել է «Բետիս»: Տրանսֆերի արժեքը կազմել է 6 մլն եվրո: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է վերադարձել 2021 թվականի հուլիսի 1-ին: Տրանսֆերի արժեքը կազմել է 9 մլն եվրո:

