Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տան համաձայնել է ազատ գործակալի կարգավիճակում Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լևերկուզենի «Բայերի» ղեկավարությունն էլ արդեն տեղյակ է, որ 29-ամյա ֆուտբոլիստի` «Բավարիա» տրանսֆերն անխուսափելի է: Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն:
Այժմ քննարկվում է ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը Տային հայտավորելու հարցը: