Logo

Ռոմանո. «Բավարիան» խոշոր գումարով ձեռք կբերի Դիասին

19:55 / 27.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կտեղափոխվի «Բավարիա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները համաձայնեցրել են կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերը. մյունխենյան գրանդը կվճարի 75 միլիոն եվրո, իսկ նրա հետ կստորագրի մինչև 2029թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր։

28-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի «Ռեկորդմեյստերի» համար։

Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022թ. հունվարից, 148 խաղում խփել է 41 գոլ, կատարել 23 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ