Logo

Ռոմանո. «Բայերը» ձեռք կբերի «Լիվերպուլի» պաշտպանին

19:55 / 22.06.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պաշտպան Ջարել Քուանսան կարիերան կշարունակի «Բայերում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լևերկուզենյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 30 միլիոն ֆունտ ու նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Տրանսֆերի համար «Լիվերպուլը» նաև 5 միլիոն ֆունտ պարգևավճար կստանա։

Մերսիսայդյան գրանդը հետագայում անգլիացու տրանսֆերային իրավունքը վերագնելու հնարավորություն կունենա։

Հաջորդ շաբաթ Քուանսան բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

Ջարել Քուանսան «Լիվերպուլի» համակարգում է 2008 թվականից, 58 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ