Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչները ժամանել են Մադրիդ, որպեսզի բանակցեն «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բրազիլիայից ժամանած ներկայացուցիչները Մադրիդում կմնան մինչև հաջորդ շաբաթ, որպեսզի համաձայնության հասնեն 65-ամյա մասնագետի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Անչելոտին մրցաշրջանի ավարտին կհեռանա «Արքայական ակումբից»: Նրա գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի ամռանը:


