Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում 2027/28 մրցաշրջանից բացման հանդիպում կանցկացվի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոր մրցաշրջանը կմեկնարկի միայն այդ խաղով, որը կներառի նաև բացման հանդիսավոր արարողություն։ Բացման հանդիպումը, մեծ հավանականությամբ, կհեռարձակվի նաև սթրիմինգային առցանց հարթակներում։
Երեքշաբթի կայանալիք հանդիպմանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը։ Առաջին տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան չորեքշաբթի և հինգշաբթի։
Չեմպիոնների լիգայում Լիգայի փուլ անցկացվում է 2024/25 մրցաշրջանից։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


