Ամերիկյան «Ինտեր Մայամին» և Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի տրանսֆերի հարցում համաձայնության են եկել, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:
The engine is on ⚙️🔥 pic.twitter.com/NJMq14Kra6
— Inter Miami CF (@InterMiamiCF) July 25, 2025
Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Մայամի և չորս տարվա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ: MLS-ը ներկայացնող ակումբն աշխարհի չեմպիոնի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո:
Ամերիկյան ակումբում Դե Պոլը կմիավորվի Արգենտինայի ազգային հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսիի հետ: Նա 2021 թվականի հուլիսից էր հանդես գալիս իսպանական գրանդում:


