«Ռոմայի» լեգենդ Դանիելե Դե Ռոսին մոտ է «Ջենոան» գլխավորելուն, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
42-ամյա մասնագետը վերջին օրերին բանակցում է իտալական ակումբի հետ, և այժմ քննարկվում են պայմանագրի վերջին կետերը: «Ջենոան» Պատրիկ Վիեյրայի փոխարինողի դերում տեսնում է հենց Դե Ռոսիին:
Դանիելե Դե Ռոսին մարզչական կարճատև կարիերայի ընթացքում աշխատել է ՍՊԱԼ-ում և «Ռոմայում»:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


