ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով կբացակայի 6 շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
28-ամյա ֆուտբոլիստն Ուկրաինայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի խաղում (2-0) վնասել է ազդրի մկանը։ Նա փոխարինման էր մտել ընդմիջմանը, սակայն 81-րդ րոպեին հարկադրված հեռացել էր խաղադաշտից։
Կարդացեք նաև`


