Ֆրանսիական ՊՍԺ-ին հրաժեշտ տված իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պայմանագիր է համաձայնեցրել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն, այժմ բանակցում են ակումբները: ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» պետք է համաձայնեցնեն տրանսֆերի արժեքը: Գործարքի իրականացումը պայմանավորված է նաև անգլիական գրանդի բրազիլացի դարպասապահ Էդերսոնի հնարավոր տրանսֆերով:


