Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը վարձակալական հիմունքով ձմռանն ակումբից հեռանալու որոշում է կայացրել, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բրազիլացին մտադրություն չունի մշտական հեռանալ մադրիդյան ակումբից. նա դիտարկում է միայն վարձավճարով հեռանալու տարբերակը՝ 2026թ. կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ խաղաժամանակ ստանալու համար: 19-ամյա ֆուտբոլիստն արդեն 150 օր է՝ պաշտոնական խաղի չի մասնակցել:
Էնդրիկի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ, այդ թվում՝ «Մարսելը»:


